Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթղթում նշվում է, որ Հայաստանում ֆինանսական հատվածի կայունությունն ու ճկունությունը բարձրացնելու համար ավելի կհզորացվի բանկային վերահսկողությունը՝ համապատասխան միջազգային նորմերին եւ լավագույն փորձին: Փետրվարի 21-ին Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրել են Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը։Դրանում ասվում է նաեւ, որ հարկային եւ մաքսային վարչարարության արդիականացումն ու բարեփոխումները, ներառյալ միջազգային համագործակցությունն ու խարդախության դեմ պայքարի ուժեղացումը, կխթանեն պետական եկամուտների հավաքագրումը:Փաստաթղթում նշվում է, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը կարիք ունի հաղթահարելու կապերի հետ առկա մարտահրավերները, իսկ երկրի ներսում որոշ շրջաններ տուժում են հեռավորությունից ու տնտեսական, քաղաքական, սոցիալական գործունեության կենտրոնի հետ ունեն կապակցման սահմանափակ միջոցներ: Հայաստանի մուտքը միջազգային շուկաներ բարելավելու համար կողմերը կհամագործակցեն Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) ընդլայնված շրջանակներում՝ հստակ առաջնահերթության հիման վրա:Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման փաստաթղթի մասին առավել մանրամասն կարդացե՛ք այստեղ: Tweet Դիտում՝ 6407