Երեւան, 12 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալությունն ու Հայաստանի ֆոնդային բորսան (ՀՖԲ) այսօր Երեւանում ներկայացրել են ՙԲորսայական գնանշումները բջջային հեռախոսում՚ համատեղ նախագիծը: Այսուհետեւ “ԱրմենՏել” եւ “Վիվասել” բջջային օպերատորների բոլոր բաժանորդները կարող են օն-լայն հետեւել արտարժույթի բորսայական առեւտրին եւ միջին փոխարժեքի ձեւավորմանը, ինչպես նաեւ տեղեկատվություն ստանալ արժեղթերի գների եւ պարտատոմսերի եկամտաբերության մասին: Մոտ 3 ամիս առաջ ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը դիմել էր ՀՖԲ-ին ծրագրի համատեղ մշակման առաջարկով: Ստանալով ՀՖԲ համաձայնությունը, ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը նախագծի իրագործմանը ներգրավեց երրորդ գործընկերոջը` Mobbis ընկերությանը, որը մասնագիտացված է բջջային հաղորդակցության ոլորտում: Նախագծին իրենց հավանությունն են հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկն ու շվեդական OMX-ը, որը դառնալու է ՀՖԲ սեփականատերը: Այսօր կայացած մամլո ասուլիսում “Բորսայական գնանշումները բջջային հեռախոսում” նախագիծը ներկայացրել են ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի տնօրեն Արա Թադեւոսյանը, ՀՖԲ գործադիր տնօրեն Արմեն Մելիքյանն ու Mobbis-ի տնօրեն Հովհաննես Քեշիշյանը: Հանդես գալով շնորհանդեսին, Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Ամալյա Սարիբեկյանն ողջունել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի նախաձեռնությունը, նշելով, որ այն կնպաստի ֆինանսական շուկայի թափանցիկության մեծացմանն ու հասարակության տեղեկացվածության բարձրացմանը: Հայաստանի Ֆոնդային Բորսայի արտարժույթի առեւտրային նստաշրջանի ընթացքում (ժամը 11:00-15:00, աշխատանքային օրեր) իր բջջային հեռախոսից 1500 կարճ համարին ուղարկելով USD1 կամ EUR1 բառը, “ԱրմենՏելի” եւ “ՎիվաՍելի” բաժանորդը կստանա պատասխան SMS-հաղորդագրություն, որը տեղեկություններ կպարունակի այդ պահի դրությամբ ԱՄՆ դոլարի/Եվրոյի առքի և վաճառքի լավագույն հայտերի, ինչպես նաև կնքված վերջին գործարքի գնի և ծավալի մասին: Հայաստանի Ֆոնդային Բորսայի արտարժույթի առեւտրային նստաշրջանի ընթացքում (ժամը 11:00-15:00, աշխատանքային օրեր) իր բջջային հեռախոսից 1500 կարճ համարին ուղարկելով USD2 կամ EUR2 բառը, “ԱրմենՏելի” եւ “ՎիվաՍելի” բաժանորդը կստանա պատասխան SMS-հաղորդագրություն, որը տեղեկություններ կպարունակի այդ պահի դրությամբ ԱՄՆ դոլարի/Եվրոյի առքի և վաճառքի բոլոր հայտերի, ինչպես նաև կնքված բոլոր գործարքների մասին: Հայաստանի Ֆոնդային Բորսայի արտարժույթի առեւտրային նստաշրջանի փակումից հետո (15:01 - 23:59) իր բջջային հեռախոսից 1500 կարճ համարին ուղարկելով USD կամ EUR բառը, “ԱրմենՏելի” եւ “ՎիվաՍելի” բաժանորդը կստանա SMS-հաղորդագրություն, որը տեղեկություններ կպարունակի այդ օրվա առեւտրային նստաշրջանի ընթացքում ԱՄՆ դոլարով կնքված գործարքների ծավալի և ձևավորված փոխարժեքների վերաբերյալ: Հայաստանի ՖոնĕUՕ˕֠Բորսայում բաժնետոմսերի եւ պարտատոմսերի առեւտրային նստաշրջանի փակումից հետո (13:31 - 23:59) իր բջջային հեռախոսից 1500 կարճ համարին ուղարկելով Armex բառը և Բորսայում ցուցակված բաժնետոմսի բորսայական հապավումը /օրինակ` Armex HEZB, կամ Armex ARKBB1/ “ԱրմենՏելի” եւ “ՎիվաՍելի” բաժանորդը կստանա SMS-հաղորդագրություն, որը տեղեկություններ կպարունակի այդ օրվա առեւտրային նստաշրջանի ընթացքում այդ բաժնետոմսերով կնքված գոքներքների ծավալի և գների, պարտատոմսերի եկամտաբերության մասին: Վերը նշված բոլոր ծառայությունների գինն է 150 դրամ (ներառյալ ԱԱՀ) բաժանորդի կողմից ստացված յուրաքանչյուր հաղորդագրության համար: Նախագծի մանրամասն նկարագրությունը տեղադրված է http://www.1500.am/armex.html հասցեով: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6539