Ամերիաբանկը երրորդ տարին անընդմեջ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից արժանանում է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ 2018» մրցանակին: Բանկի մամուլի ծատայությունից հայտնում են, որ գնահատումն իրականացվել է հետեւյալ չափանիշների հիման վրա՝ շուկայում ունեցած մասնաբաժինը, գործարքների քանակը եւ ծավալը, սպասարկման որակը, մատուցվող խորհրդատվությունը, գործարքների կառուցվածքավորումը, նորարարությունը, գնագոյացումը, շուկայում ունեցած համբավը եւ այլն:«Լավագույն ներդրումային բանկ 2018» մրցանակի հաղթողների ամբողջական ցանկը կհրապարակվի Global Finance ամսագրի ապրիլյան համարում: Tweet Դիտում՝ 1910