Ռուսաստանի Կենտրոնական բանկը Եվրասիական տնտեսական միության երկրների կենտրոնական բանկերին առաջարկել է իրականացնել հաքերային հարձակումների վերաբերյալ տեղեկատվության ավտոմատացված փոխանակում՝ ISO-ի ձեւաչափերի հիման վրա, որոնք այս տարի կներդրվեն ՌԴ ֆինանսական շուկայում:Ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի ԿԲ Անվտանգության եւ տեղեկատվության պաշտպանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արտյոմ Սիչեւը:«Ավելի վաղ եվրասիական կենտրոնական բանկերի նախագահների միջեւ կիբեր ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Ֆինանսա-վարկային ոլորտում համակարգչային հարձակումների արձագանքման կենտրոններ ստեղծվել են Բելառուսի եւ Ղազախստանի Ազգային բանկերի կողմից: Նմանատիպ կառույց նախատեսվում է ստեղծել Հայաստանում, հետագայում նաեւ՝ Ղրղըզստանում: Հինգ երկրների կենտրոնական բանկերի միջեւ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիրը կստորագրվի երկու-երեք ամսից»,- գրում է թերթը: Tweet Դիտում՝ 5719