Վերաֆինանսավորման տոկոսադրույքը շարունակում է մնալ անփոփոխ
13.02.2018 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ /


Հիշեցնենք, որ տոկոսադրույքի վերջին փոփոխությունը կատարվել էր մեկ տարի առաջ՝ 2017թ. փետրվարի 14-ին:
«2018թ. հունվարին արձանագրվել է 2,7% գնաճ՝ գրեթե նույնքան, որքան նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշն է, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջի դրությամբ կազմել է 2,7%, ընդ որում` հարկային եւ մաքսային փոփոխությունների ուղղակի եւ անուղղակի ազդեցությունները գտնվել են ԿԲ կողմից գնահատված չափի սահմաններում»,- ասված է հաղորդագրությունում
Արտաքին հատվածում փաստացի զարգացումներն հիմնականում արտահայտվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման շարունակվող միտումներով եւ միջազգային որոշ ապրանքային շուկաներում պահպանվող գնաճային միջավայրով: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդը շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը զուգահեռ թույլ գնաճային ազդեցություններ:
Խորհուրդը գնահատում է, որ 2017թ. չորրորդ եռամսյակում դիտվել է բավականին բարձր տնտեսական ակտիվություն՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտներում դիտված բարձր աճերով:
Միաժամանակ, բարձր տնտեսական ակտիվությունն ուղեկցվել է ներքին մասնավոր պահանջարկի աճի արագ տեմպերով, որին շարունակում են նպաստել ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը եւ ֆինանսական համակարգի կողմից տնտեսության վարկավորման համեմատաբար բարձր աճը:
«Այնուամենայնիվ, պահանջարկի վերականգնման կայունությունը ապահովելու համար դեռևս պահպանվում է դրամավարկային խթանման անհրաժեշտությունը, առավել ևս, որ լրացուցիչ գնաճային սպասումները բավականին թուլացել են»,- նշված է ԿԲ հաղորդագրությունում:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել պահպանել դրամավարկային պայմանների ներկա մակարդակը: Միեւնույն ժամանակ, խորհուրդը կարծում է, որ կանխատեսված զարգացումների ներքո միջնաժամկետում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ գնաճի նպատակի իրագործման համար:
Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը կշարունակի աստիճանաբար ավելանալ՝ տատանվելով թույլատրելի միջակայքում, հետագայում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:
Տնտեսական զարգացման հեռանկարներից եւ գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: