Հայ-ամերիկյան առեւտրաշրջանառությունն աճել է շուրջ 35%-ով

09.02.2018 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բրիջիթ Բրինք #Էդվարդ Նալբանդյան
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքն այսօր ասել է, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարբեր բնագավառներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ընդլայնմամբ։

Այս մասին ԱՄՆ պաշտոնյան նշել է Երեւանում՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:


«Ես հպարտ եմ Հայաստանի հետ մեր տնտեսական գործընկերության ձեռքբերումներով: Մեր երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընթացքում աճել է ավելի քան 35%-ով, եւ մենք շարունակում ենք ամերիկյան նոր եւ մեծածավալ ներդրումների ականատեսը լինել Հայաստանում»,- ասել է Բրիջիթ Բրինքը:
Դիտում՝ 6144

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW