ԱՄՆ պաշտոնյա. Հայաստանը կարող է տնտեսապես ավելի գրավիչ դառնալ

17.11.2016 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխօգնական Բրիջիթ Բրինքն այսօր Երեւանում ասել է, որ Հայաստան-ԱՄՆ երկկողմ տնտեսական օրակարգում այս պահին համաձայնագրեր չեն մշակվում:

«Մենք շարունակում ենք Հայաստանին աջակցել այն բարեփոխումների իրականացման համար, որոնք ուղղված են տնտեսական աճին եւ կօգնեն ներգրավվել ուղղակի օտարերկրյա ներդրումներ»,- ասել է նա:

ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանում հիմնական բարեփոխումները պետք է լինեն կոռուպցիայի դեմ պայքարի եւ անկախ դատական համակարգի կայացման ոլորտներում:

«Այս ոլորտներում առաջընթաց գրանցելու դեպքում Հայաստանը կարող է տնտեսապես ավելի գրավիչ դառնալ»,- նշել է Բրիջիթ Բրինքը:

Դիտում՝ 17070

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW