Яндекс.Касса-ն հաշվել է հայաստանցիների ծախսերը ինտերնետ-խանութներում

06.02.2018 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Яндекс.Касса
2017թ. հայաստանցիները ինտերնետ-խանութներում գնումների վրա 1,9 անգամ ավելի շատ են ծախսել, քան 2016թ.: Վճարման միջին չափն ավելացել է գրեթե երկու անգամ՝ մինչեւ 6123 դրամ:

Яндекс.Касса-ի վերլուծաբաններն այս եզրահանգմանն են եկել՝ ուսումնասիրելով օգտատերերի կատարած օնլայն վճարումները տարբեր եղանակներով՝ էլեկտրոնային դրամապանակներ, բանկային քարտեր եւ այլն:

Սպառողների շրջանում ամենաշատն աճել է թվային եւ կենցաղային տեխնիկայի, ինչպես նաեւ կոսմետիկայի եւ օծանելիքի պահանջարկը՝ համապատասխանաբար 6,5 եւ 5 անգամ: Զգալիորեն ավելացել է սննդամթերքի (4 անգամ), տան եւ ամառանոցային պարագաների (3,8 անգամ), մանկական իրերի (3,5 անգամ), գրքերի (2,3 անգամ), ավտոպահեստամասերի եւ մեքենաների համար նախատեսված պարագաների (1,2 անգամ) առցանց պատվերների թիվը:

Հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների, ինչպես նաեւ հուշանվերների եւ հոբբիների համար նախատեսված պարագաների առցանց պատվերների թիվը, ընդհակառակը, նվազել է՝ համապատասխանաբար 13% եւ 10%-ով:

2017թ. մեկ հայաստանցի օգտատերն ինտերնետ-խանութներում միջինում ծախսում էր 30 021 դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 2,1 անգամ:

Անցած տարի ինտերնետ-խանութներում ամենաշատ գումարը ծախսել են Գյումրիի օգտատերերը. նրանց ծախսերը 2016թ. համեմատ, ընդհանուր առմամբ ավելացել են 3,2 անգամ, Երեւանի բնակիչների ծախսերը՝ 1,9 անգամ, Աբովյանինը՝ 1,5 անգամ, Արմավիրինը՝ 1,2 անգամ, Վանաձորինը՝ 1,1 անգամ:

Վճարման ամենախոշոր միջին չափը եւս գրանցվել է Գյումրիում՝ 6378 դրամ (մեկ տարի առաջ՝ 2381 դրամ): Միանվագ գնումների դեպքում Երեւանի օգտատերերը ծախսում էին միջինում 6208 դրամ (մեկ տարի առաջ՝ 3232 դրամ):  

Այսօր Яндекс.Касса-ում ներառված է ավելի քան 75 000 կայք ամբողջ աշխարհում: Ուսումնասիրությունը հաշվի է առել Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Գորիսի, Կապանի եւ այլ քաղաքների բնակիչների վճարումները:
Դիտում՝ 4840
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW