Երեւանում այսօր կայացել է «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպումը, որին երկու երկրներից մասնակցել է շուրջ 35 գործարար։ Հանդիպումը կազմակերպել է Հայաստանի զարգացման հիմնադրամը՝ Շվեյցարիայի Ազգային Խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի պաշտոնական այցի շրջանակում:Գործարարների թվում են Հայաստանում գործունեություն ծավալող եւ նման հետաքրքրություն ունեցող շվեյցարացի ձեռներեցներ։ Շփումները սկսվել են առավոտյան՝ B2B հանդիպումներով։ «Հայաստանի վարչապետի հետ հանդիպել ենք Դավոսում, որտեղ առաջնահերթ հարցերի շարքում քննարկել ենք գյուղատնտեսությունը, արդյունաբերական սարքավորումները եւ տնտեսական այլ ոլորտներ։ Առաջին անգամ 10 տարի առաջ էի Հայաստանում եւ, անշուշտ, կարող եմ արձանագրել այն տնտեսական շարժը, ազատականացումը, որ կա Հայաստանում»,- նշել է Դոմինիկ դե Բումանը։ 23.01.2018 | 09:18 Եկե՛ք ու ներդրումնե՛ր արեք Հայաստանում, ասել է վարչապետը Ցյուրիխում «Շվեյցարիայից եկած գործարարները հիմնականում ՏՏ, զբոսաշրջության եւ գինեգործության ոլորտներից են, նրանց հետ հանդիպելու եւ B2B քննարկումների են մասնակցում շուրջ 30 հայաստանցի գործարարներ։ Այդ երեք ոլորտներն այսօր առաջնային են»,- նշել է Զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Շվեյցարացի ձեռներեցներին ներկայացվել են Հայաստանի գործարար միջավայրը, առեւտրային ռեժիմները, ազատ տնտեսական գոտիները, ներդրումային ներուժ ունեցող ուղղությունները, գինեգործության, զբոսաշրջության, ՏՏ ոլորտների ձեռքբերումները։ Ներկայացվել են գինեգործական St. Jakobs Kellerei 1694 եւ դեղագործական Azad Pharma ընկերությունների՝ հայաստանյան գործունեության հաջողության պատմությունները։ Զարգացման հիմնադրամում նշել են, որ այսօր Երեւանում շվեյցարական կողմի մասնակցությամբ բացվել է աղի նոր արտադրամաս։ Tweet Դիտում՝ 4723