Սերժ Սարգսյանն այցելել է «Իբիս Երեւան Կենտրոն» եւ «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել» հյուրանոցները

03.02.2018 | 16:14 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երեւանի կենտրոնում տեղակայված «Իբիս Երեւան Կենտրոն» եւ «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել» հյուրանոցներ:

2017 թվականի ընթացքում «Իբիս Երեւան Կենտրոն» հյուրանոցն ընդունել է շուրջ 18 500 հյուր՝ ավելի քան 80 երկրից: 2018 թվականին ակնկալվում է այցելուների աճ առնվազն 25 տոկոսով: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով հյուրանոցի տրամադրած տվյալները:

Հյուրանոցն ունի 98 աշխատակից՝ 245 000 դրամ միջին աշխատավարձով: Հյուրանոցի կառուցման նպատակով կատարված ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 10 միլիարդ դրամ:

«Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել» հյուրանոցը գործունեությունը սկսել է 2018 թվականի հունվարից` ստեղծելով շուրջ 40 աշխատատեղ:

Հյուրանոցի կառուցման եւ կահավորման համար վարկային եւ այլ միջոցներից ներդրումները կազմել են շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Դիտում՝ 3883
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW