Զուգահեռներ վճարած հարկերի եւ օնլայն մեդիայում ներկայության միջեւ
02.02.2018 | 15:27
Գլխավոր էջ /
Նորություններ /

Լուսանկարը՝ https://truesimplification.org

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2017թ. խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի եւ տուրքերի ցուցանիշները: MaxMonitor համակարգը որոշել է դիտարկել, թե խոշոր հարկատուների առաջին տասնյակի ընկերությունները որքան հաճախ են հայտնվում հայաստանյան օնլայն մեդիայի ուշադրության կենտրոնում:
10 ամենախոշոր հարկ վճարողների տասնյակը
Հարկ վճարողի անվանումը |
Վճարած հարկերի ընդհանուր գումարը (մլրդ դրամ) |
1. Գազպրոմ Արմենիա |
39.72 |
2. Գրանդ տոբակո |
34.75 |
3. Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) |
22.04 |
4. Ալեքս հոլդինգ |
21.47 |
5. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ |
18.67 |
6. Գեոպրոմայնինգ գոլդ |
13.46 |
7. Սի փի էս օիլ քորփորեյշն |
12.60 |
8. Ֆլեշ |
12.46 |
9. Ջեյ Թի Այ Արմենիա |
11.99 |
10. Ֆիլիպ Մորիս Արմենիա |
11.64 |
10 ամենախոշոր հարկ վճարողների տասնյակի ներկայացվածությունն օնլայն մեդիայում
Հարկ վճարողի անվանումը |
Հիշատակումների քանակը օնլայն մեդիայում |
1. Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) |
7442 |
2. Գազպրոմ Արմենիա |
2285 |
3. Ֆլեշ |
990 |
4. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ |
479 |
5. Ալեքս հոլդինգ |
377 |
6. Ֆիլիպ Մորրիս Արմենիա |
268 |
7. Գեոպրոմայնինգ գոլդ |
262 |
8. Գրանդ տոբակո |
203 |
9. Ջեյ Թի Այ Արմենիա |
42 |
10. Սի փի էս օիլ քորփորեյշն |
19 |
Ինչպես տեսնում ենք, երկու աղյուսակներում էլ խոշոր ենթակառուցվածքային ընկերությունները՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» եւ «Գազպրոմ Արմենիա»-ն, տեղ են զբաղեցնում առաջին եռյակում:
Հարկ է նշել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հրապարակումների մեծ քանակը պայմանավորված է նաեւ հոսանքազրկումների վերաբերյալ ընկերության ամենօրյա հաղորդագրություններով:
Հետաքրքրական է, որ վառելիք ներմուծող եւ վաճառքով զբաղվող «Ֆլեշ» եւ «Սի փի էս օիլ քորփորեյշն» ընկերություններից առաջինը տարվա ընթացքում հիշատակվել է 990 անգամ, իսկ երկրորդն ընդամենը 19 անգամ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: