Խոշոր հարկատուների վճարած հարկերը 13%-ով ավելացել են
01.02.2018 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.kiplinger.com/

ՀՀ ամենախոշոր հարկատուի դիրքը շարունակում է զբաղեցնել «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ այս անգամ 39,7 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ նվազել են 6,3%-ով:
Երկրորդ հորիզոնականում, ինչպես եւ նախորդ տարի, «Գրանդ Տոբակո» ընկերությունն է: Վերջինս հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել է 34,8 մլրդ դրամ հարկ, ինչը գերազանցում է ընկերության 2016թ. ցուցանիշը մոտ 54%-ով:
Խոշորագույն հարկատուների ցուցակում երրորդը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է՝ 22 մլրդ դրամ հարկերով, ինչը 27,6%-ով գերազանցում է նրա նախորդ տարվա ցուցանիշը:
21,5 մլրդ դրամ ցուցանիշով չորրորդ հորիզոնականում «Ալեքս Հոլդինգ»-ն է: Ընկերությունը գործում է 2016-ի օգոստոսից եւ 2016թ. հունվար-դեկտեմբերին, ընդհանուր առմամբ, վճարել էր 1,2 մլրդ դրամի հարկ:
Ամենախոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը, որը, 2017թ. հունվար-դեկտեմբերի տվյալներով, վճարել է 18,7 մլրդ դրամ հարկ: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել են, եւ ընկերությունը 16-րդից դարձել է 5-րդ հարկատուն:
Հարկատուների տասնյակում է նաեւ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը, որը 13,5 մլրդ դրամ հարկերի ծավալով (աճ՝ 43,5%) հայտնվել է 6-րդ հորիզոնականում՝ նախորդ տարվա 13-ի փոխարեն:
1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաեւ «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ը՝ 12,6 մլրդ դրամ (անկում՝ 8,65%), «Ֆլեշ»-ը՝ 12,5 մլրդ դրամ (աճ՝ 14,2%), «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն՝ շուրջ 12 մլրդ դրամ (աճ՝ 28,7%) եւ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն՝ 11,6 մլրդ դրամ (աճ՝ 25,5%):
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: