Բացվել է Հայաստանում PwC-ի Ակադեմիան

02.02.2018 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#PwC
«ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ընկերությունը 2017-ն ամփոփել է Հայաստանում PwC-ի Ակադեմիայի պաշտոնական բացման արարողությամբ։

Միջոցառմանը ներկա են եղել PwC Արմենիա ընկերության հաճախորդներն ու պաշտոնատար անձիք եւ PwC-ի աշխատակիցները: PwC Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ Ռուսաստանի հաճախորդների վերապատրաստման ակադեմիայի ղեկավար Էնդրյու Թայլրը ներկայացրել է Հայաստանում PwC-ի Ակադեմիայի գործունեությունն ու կարեւորել ակադեմիայի բացումը Հայաստանում։

«ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանն իր ողջույնի խոսքում խորին շնորհակալություն է հայտնել հաճախորդներին եւ ներկայացրել Հայաստանում PwC-ի Ակադեմիայի առաքելությունը՝ Հայաստան բերել PwC համաշխարհային ցանցի լավագույն փորձն ու գիտելիքը՝ հայաստանյան մասնագետներին ներգրավելով ամենաբարձր մակարդակի տարատեսակ դասընթացներին։

Ներկաները ծանոթացել են Հայաստանում PwC-ի Ակադեմիայի կողմից առաջարկվող դասընթացներին եւ հնարավորություն ստացել մասնակցելու վիճակախաղին, որտեղ երեք մասնակից շահել է հատուկ մրցանակ՝ անվճար մասնակցություն Հայաստանում PwC-ի Ակադեմիայի կողմից կազմակերպվող իրենց նախընտրած դասընթացին:

Հայաստանում PwC-ի Ակադեմիայի շրջանակում 2017թ․ դեկտեմբերին կայացել է «ՖՀՄՍ-2017. վերջին փոփոխություններն ու արդիական հարցերը», իսկ ս.թ. հունվարին՝ «ՀՀ հարկային օրենսգիրք» ուսումնական ծրագրերը։ PwC-ի հաճախորդների շարունակական հետաքրքրության արդյունքում, նոր Հարկային օրենսգիրքն ուսումնասիրող համապատասխան ուսումնական ծրագիրը կանցկացվի եւս մեկ անգամ՝ 2018թ. փետրվարի սկզբին:

157 երկրում, ավելի քան 223 000 աշխատակից ունեցող «ՓրայսուոթերհաուսԿուպերս»-ը պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող ցանցերի շարքում հանդիսանում է առաջատարներից մեկը:

«ՓրայսուոթերհաուսԿուպերս»-ը 2007թ. սեպտեմբերին բացել է իր գրասենյակը Երեւանում: Տեղական մասնագետների գիտելիքի համադրումն ու գլոբալ ռեսուրսների հզոր ցանցը PwC-ին թույլ են տալիս մատուցել հայկական միջավայրին հարմարեցված լուծումներ բարդ բիզնես խնդիրների համար: PwC-ի առաքելություններից մեկն է նաեւ միջազգային ամենալավ փորձը ներմուծել Հայաստան եւ ունենալ ներդրում հայկական բիզնեսի եւ գործարար միջավայրի զարգացման գործում:

Հայաստանում PwC-ի Ակադեմիայի բացման արարողության տեսահոլովակը հասանելի է այստեղ:
Դիտում՝ 17623
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW