Հայաստանի բոլոր առեւտրային բանկերն ընդգրկվել են 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 40,65 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 34,4 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 18,1%):Հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Արդշինբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել ավելի քան 4,7 մլրդ դրամի հարկ:Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 54,1%-ով: Արդյունքում, ընդհանուր հարկատուների ցուցակում այն 39-րդից դարձել է 26-րդը:4,2 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկը ՎՏԲ-Հայաստան Բանկն է: Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 22,8%-ով, մինչդեռ բանկն ընդհանուր հարկատուների ցուցակում մնացել է միեւնույն 29-րդ տեղում:Նրան հաջորդում են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 4,18 մլրդ դրամ (30-րդ տեղ, աճ՝ 24,3%), Ամերիաբանկը՝ շուրջ 4 մլրդ դրամ հարկերի ծավալով (32-րդ տեղ, անկում` 0,4%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը՝ 2017թ. պետբյուջե վճարելով 3,3 մլրդ դրամ հարկ (43-րդ հորիզոնական, աճ` 21,3%)։1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.- Ինեկոբանկը՝ շուրջ 3 մլրդ դրամ (44-րդ տեղ),- Անելիք Բանկը՝ 2,8 մլրդ դրամ (48-րդ տեղ),- Յունիբանկը՝ 2,7 մլրդ դրամ (52-րդ տեղ),- Կոնվերս Բանկը՝ 2,5 մլրդ դրամ (55-րդ տեղ),- Արարատբանկը՝ 2,1 մլրդ դրամ (73-րդ տեղ),- Արմսվիսբանկը՝ 1,84 մլրդ դրամ (80-րդ տեղ),- Հայէկոնոմբանկը՝ 1,78 մլրդ դրամ (85-րդ տեղ),- Էվոկաբանկը՝ 1,3 մլրդ դրամ (113-րդ տեղ),- Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 945,5 մլն դրամ (149-րդ տեղ), - Մելլաթ Բանկը՝ 582,8 մլն դրամ (241-րդ տեղ),- Բիբլոս Բանկ Արմենիան՝ 348 մլն դրամ (390-րդ տեղ),- Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 211 մլն դրամ (594-րդ տեղ):Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին պետբյուջե են վճարել 807,4 մլրդ դրամի հարկ, ինչը 12,7%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Tweet Դիտում՝ 2248