Tax free համակարգի սպասարկման ոլորտում մասնագիտացած Global Blue միջազգային կազմակերպությունն ու հայտնի գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանում tax free համակարգ կներդնեն:Global Blue-ի կայքում տեղադրված հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է, որ կողմերը պայմանավորվել են հիմնել համատեղ ընկերություն, որը կզբաղվի պրեմիում կարգի առեւտրային կենտրոններում tax free-ի գործարկմամբ՝ ծրագրում ներգրավելով հայտնի բրենդների: Ռուսաստանն անցած տարվա վերջին ընդունել էր օրենք այն մասին, որ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիները ՌԴ-ում 10 հազ. ռուբլի եւ ավելի արժողությամբ գնումներ կատարելիս հնարավորություն կունենան հետ ստանալ ԱԱՀ-ն՝ մինչեւ 18%-ով խնայելով իրենց ծախսերը:Ինչպես գրում է «Վեդոմոստի»-ն, ներկայում կողմերը բանակցում են առեւտրի մի շարք կենտրոնների հետ:Ռուբեն Վարդանյանն ու Global Blue-ն ակնկալում են, որ ռուսաստանյան tax free համակարգը կգրավի զբոսաշրջիկների «բարձր վճարունակություն ունեցող այնպիսի երկրներից, ինչպիսիք են Չինաստանը, Գերմանիան, Թուրքիան, Իտալիան եւ Մեծ Բրիտանիան»:Ակնկալվում է, որ փորձնական ծրագիրը կմեկնարկի գարնանը: Tweet Դիտում՝ 5458