“Պրեմիում” եւ “Սուպեր պրեմիում” հատվածներում ԵԿԳ վաճառքներն աճել են համապատասխանաբար 8 եւ 14%-ով
06.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 6 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006-2007 ֆինանսական տարում Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) վաճառքների աճը կազմել է 4%` հիմնականում Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի եւ Բալթյան երկրների շուկաների ընդլայման հաշվին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հուլիսի 5-ին Երեւանում հանդես գալով մամլո ասուլիսում, ԵԿԳ նախկին նախագահ եւ գլխավոր տնօրեն Էրվե Կարոֆֆը, որը նշանակվել է “Պերնո Ռիկար Արեւելյան Եվրոպա” ընկերության զարգացման եւ գործողությունների տնօրենի պաշտոնում, նշել է, որ ռուսական շուկայում “Արարատի” վաճառքների աճը սահմանափակ էր` 2006 թ. Ռուսաստանում նոր ակցիզային դրոշմանիշների ներդման հետ կապված խնդիրների պատճառով:
“Պրեմիում” եւ “Սուպեր պրեմիում” հատվածներում բոլոր շուկաներում “Արարատի” վաճառքների աճը կազմել է համապատասխանաբար 8 եւ 14%: “Այս երկու հատվածները կազմում են ԵԿԳ ողջ վաճառքների ընդհանուր թվի 32%-ը, եւ դա լիովին համապատասխանում է պրեմիումիազիցման գլոբալ ռազմավարությանը, որի սկզիբը դրվել էր 2005 թ. գարնանը”,- ասել է Էրվե Կարոֆֆը:
Պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին, Էրվե Կարոֆֆը նշել է, որ ԵԿԳ շարունակում է ուսումնասիրել “Դվին” կոնյանի վերագործարկման հարցը, որը փոքր քանակներով կվաճառվի “Ուլտրա պրեմիում” հատվածում:
Բացի ավանդական շուկաներից, ԵԿԳ սկսել է արտահանել իր արտադրանքը ԱՄՆ, Լեհաստան, ասիական շուկան (Վիետնամ, Սինգապուր): ԵԿԳ գրանցել է վաճառքների աճ Գերմանիայում, պատարստվում է դուրս գալ ֆրանսիական շուկա, որտեղ բնակվում է հայկական մեծ համայնք եւ շատ են ծագումով ռուսներն ու ուկրաինացիները:
Հաշվետու ժամանակահատվածում վաճառքների աճը Հայաստանում կազմել է 7%: “Պրեմիում” եւ “Սուպեր պրեմիում” հատվածներում աճը Հայաստանում կազմել է համապատասխանաբար 15 եւ 14%:
2006-2007 թթ. Հայաստանում գրանցվել է Pernod Ricard-ի առանցքային ապրանքանիշների վաճառքների զգալի աճ. Chivas Regal (+70%), Beefeater (+47%), Jameson (+120%), Havana Club (+70%), Olmeca (+100%):
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: