Երեւան, 4 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում հաստատել են տեղեկություներն այն մասին, որ Vedanta Resourses ընկերությունը բանակցություններ է վարում իրեն պատկանող հայկական ակտիվների վաճառքի մասին: “Մեր աղբյուրները հաստատում են Vedanta Resourses բանակցություններ է վարում Հայաստանում իրեն պատկանող ակտիվների վաճառքի վերաբերյալ: Մասնավորապես, մեզ հայտնի է, որ համապատասխան հուշագիր է ստորագրվել “Մադնեուլի” ՓԲԸ ընկերության հետ, որն արդեն աշխատում է Հայաստանում: Գործարքի հաջողության դեպքում, մենք լուրջ ներդրումներ ենք ակնկալվում գնորդի կողմից: Մենք հետեւում ենք ընթացքին եւ հույսով ենք, որ Vedanta Resourses ընկերությունը շուտով մեզ կտեղեկացնի գործարքի ավարտի եւ դրա մանրամասների մասին”,- այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ասել են Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամլո ծառայությունում: Vedanta Resourses ընկերությանն է պատկանում ոսկի արդյունահանող հայկական “Արարատ Գոլդ” ձեռնարկությումը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Մադնեուլի” ՓԲԸ Վրաստանի հանքարդյունաբերություն առաջատարն է: 2005 թ. դեկտեմբերին “Մադնեուլի” ՓԲԸ բաժնետոմսերի 97.25%-ը ձեռք է բերել Բրիտանական Վիրգինյան կղզիներում գրանցված Stanton Equities Corp ընկերությունը` վճարելով $51.1 մլն: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7856