HSBC դուստր բանկ կբացի Վրաստանում

04.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

HSBC բանկը Վրաստանի Ազգային բանկին Վրաստանում դուստր բանկ բացելու հայտ է ներկայացրել:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ ընկերությունը` վկայակոչելով “Վրաստանի-նորությունները”, HSBC-ին համապատասխան արտոնագրի տրամադրման գործընթացը նախատեսվում է ավարտել մոտ ապագայում:

Վրաստանի Ազգային բանկում նշել են, որ HSBC-ի որոշումը վրացական բանկային շուկա մուտք գործելու մասին կայացվել է շուկայի վերջին տարվա դինամիկայի ուսումնասիրությունից հետո: HSBC-ին Վրաստանի Ազգային բանկին է ներկայացրել նաեւ երկրի բանկային շուկայում իր գործողությունների երկարաժամկետ ռազմավարությունը:

Վրաստանի Ազգային բանկի նախագահ Ռոման Գոցիրիձեն ասել է, որ HSBC-ի դուստր բանկի բացումը դրական ազդեցություն կունենա ներդրումային մթնոլորտի եւ բանկային համակարգի վրա, որը լրացուցիչ կապիտալի եւ վարկային աղբյուրների կարիք ունի:

Դիտում՝ 10242

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW