Դավոսում քննարկվել է Երեւան-Ցյուրիխ ուղիղ չվերթի բացումը

23.01.2018 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Դավոս
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանը (Dominique de Buman) Դավոսում քննարկվել են Երեւան-Ցյուրիխ ուղիղ չվերթի բացման հեռանկարները:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են առեւտրական պալատի ստեղծման, ինչպես նաեւ՝ գինեգործության, խելացի գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության եւ նշված ոլորտներում շվեյցարական բիզնեսի ներգրավման հնարավորությունները:


Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանում անցած տարի հիմնական տնտեսական ցուցանիշների աճ է գրանցվել եւ վստահություն է հայտնել, որ այդ միտումները շարունակական են լինելու:

Կառավարության ղեկավարը հատկապես շեշտել է, որ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2017-ին, նախորդ տարվա համեմատ, աճել է 3,5 անգամ:
Դիտում՝ 2411

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW