Պուտինը կարեւորել է ԵԱՏՄ-ում ֆինանսական մոտեցումների ներդաշնակեցումը

18.01.2018 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պուտին #ԵԱՏՄ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ անհրաժեշտ է արագացնել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդհանուր «թվային օրակարգի» իրագործումը:

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված իր ուղերձում ՌԴ նախագահը կոչ է արել համակարգել «ինտերնետ տնտեսության» ստեղծմանը, թվային առեւտրի ընդհանուր կանոնների եւ տեղեկատվության փոխանակման եւ պաշտպանության ընդհանուր ստանդարտների ձեւավորմանն ուղղված գործողությունները:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիաներ ներդնել պետական կառավարման, արդյունաբերության, մաքսային կարգավորման ոլորտներում, ինչպես նաեւ գործարկել համատեղ մրցունակ, նորարարական եւ գիտելիքահեն արտադրություն:

«Ինտեգրացիոն նախաձեռնություններում անհրաժեշտ է ավելի ակտիվ ներգրավել գործարար շրջանակներին՝ խոշոր բիզնեսը եւ, որ ամենակարեւորն է, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին, ավելի արդյունավետ իրականացնել խիստ ինտեգրացիոն նշանակությամբ միջկառավարական նախագծերի ֆինանսավորումը՝ օգտագործելով Եվրասիական զարգացման բանկի եւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի ռեսուրսները»,- ասված է ուղերձում:
 
ՌԴ նախագահի խոսքով՝ «կարեւոր է շարունակել միության անդամ երկրների արժութաֆինանսական եւ դրամավարկային քաղաքականությունների ներդաշնակեցման գործընթացն ու միասնական ֆինանսական շուկայի ստեղծման հեռանկարը»:

«Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել բանկային համակարգի նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանը, հանցավոր եկամուտների օրինականացումից եւ ահաբեկչության ֆինանսավորումից քաղաքացիների եւ կառավարությունների շահերի պաշտպանության բարձրացմանը»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը:
Դիտում՝ 6474
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai