Կուտակված գույքահարկի եւ հողի հարկի խնդիրը կլուծվի

18.01.2018 | 12:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #գույքահարկ #հողի հարկ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է լուծել կուտակված գույքահարկի ու հողի հարկի խնդիրը եւ կանխել հետագայում նման ծավալի պարտավորությունների ձեւավորումը:

«Տեղական ինքնակառավարման ոլորտում, Պետական եկամուտների կոմիտեում եւ այլ ոլորտներում կուտակվել են իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից հարկերի, տուրքերի եւ պարտադիր այլ վճարների պարտավորություններ։ Այդ ապառքների, տույժերի եւ տուգանքների հավաքագրման խնդիրները, չնայած նախկինում կատարված միջոցառումների, ամբողջական լուծում չեն ստացել»,- ասել է վարչապետը:

Տարածքային կառավարման եւ զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին եւ մարզպետներին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում ամփոփել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել գույքահարկի, հողի հարկի, ապառքների եւ այլ պարտադիր վճարների մասով գոյացած պարտավորությունների մարման, լուծման մեխանիզմների, ինչպես նաեւ նման պարտավորությունների չկատարման համար ներկայում գործող օրենսդրական կարգավորումների հստակեցման եւ նման դեպքերի կանխարգելման վերաբերյալ առաջարկություններ։
Դիտում՝ 2553
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW