Կոնվերս Բանկը ներդրել է մոբայլ բանկինգ ծառայության նոր՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile թարմացված հավելվածը, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած վայրից, օրվա ցանկացած ժամի կառավարել հաշիվները՝ App Store-ից կամ Play Market-ից ներբեռնելով համապատասխան հավելվածը:Ինչպես նշել են բանկում, Converse Mobile ծառայությունը ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվելու է անվճար:«Converse Mobile-ը բանկային հաշիվների կառավարման՝ օգտագործման տեսանկյունից շատ հարմար եւ պարզ համակարգ է: Այն ֆունկցիոնալ առումով առավելագույնս հարմարեցված է հաճախորդների պահանջներին: Միաժամանակ, աչքի է ընկնում անվտանգության բարձր մակարդակով»,- ասված է հաղորդագրությունում:Converse Mobile-ով հաճախորդները կարող են կատարել ներբանկային, միջբանկային եւ միջազգային փոխանցումներ, կոմունալ, կոմունալ խմբային եւ ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարումներ, արտարժույթ փոխանակել, մարել վարկը, համալրել ավանդը եւ այլն: «Ավանդաբար տեխնոլոգիական համարվող Կոնվերս Բանկը Հայաստանում հեռահար ծառայությունների մատուցման առաջատարներից է, որը պարբերաբար ներկայանում է թվային լուծումներ պահանջող ժամանակակից, տեխնոլոգիական առաջարկներով: Converse Mobile-ից բացի՝ Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում «Ինտերնետ բանկինգ» համակարգը, «Վճարային պորտալ» ծառայությունը: Հեռահար ծառայությունների գործիքակազմն առաջիկայում նախատեսվում է համալրել նոր առաջարկներով»,- ասված է հաղորդագրությունում: Բանկում ընդգծել են, որ Կոնվերս Բանկն Ինտերնետ բանկինգ ու Մոբայլ բանկինգ ծառայություններ ներդրած առաջին հայաստանյան բանկն է: Tweet Դիտում՝ 23662