Անելիք Բանկն արժանացել է ISO 9001:2015 եւ ISO 27001:2013 հավաստագրերի
11.01.2018 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Անելիք Բանկ

Բանկում նշել են, որ նոր՝ ISO 9001:2015 ստանդարտին համապատասխանելու առավելություններ են հաճախորդների պահանջմունքներին, օրենսդրական եւ այլ նորմատիվային ակտերին համապատասխան պրոդուկտների տրամադրումն ու ծառայությունների մատուցումը, հաճախորդների գոհունակության բարձրացումը, ռիսկերի ամբողջական բացահայտումը, կանխարգելիչ գործողությունների սահմանումը եւ այլն:
ISO 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգն ընդհանուր կառավարման համակարգի մաս է, որը հիմնված է բիզնես ռիսկերի գնահատման վրա եւ ստեղծված է տեղեկատվական անվտանգության մեխանիզմների մշակման, ներդրման, մշտադիտարկման եւ բարելավման նպատակով: Այս ստանդարտն ուղղված է տեղեկատվության գաղտնիության մակարդակի բարձրացմանը, ամբողջականության եւ հասանելիության ապահովմանը:
«Անելիք Բանկը որդեգրել է իր կողմից մատուցվող ծառայությունների որակի դինամիկ բարելավմանն ուղղված քաղաքականություն` գիտակցելով, որը այն հնարավոր է իրականացնել հաճախորդների կարիքներին համապատասխան ծառայությունների մատուցման շնորհիվ: Իսկ ISO 27001:2013 սերտիֆիկացումը վկայում է բանկի հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության մակարդակի եւ բանկի հանդեպ վստահության բարձրացման, տվյալների մշակման եւ վերահսկման գործընթացի արդյունավետության բարելավման մասին»,- ասված է հաղորդագրությունում:
Բանկում հիշեցրել են, որ Անելիք Բանկի ISO 9001:2015 որակի կառավարման համակարգն առաջին անգամ հավաստագրում է անցել 2014-ին, իսկ ISO 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը՝ 2015-ին, եւ դրանից հետո բանկը վերահաստատել է իր համապատասխանությունը ISO միջազգային ստանդարտներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: