Արարատբանկը գերմանական DEG-ից $10 մլն վարկ է ներգրավել

09.01.2018 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արարատբանկ #DEG
Արարատբանկը գերմանական DEG-Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft mbH գերմանական ներդրումային կազմակերպության հետ $10 մլն ծավալով վարկի ներգրավման պայմանագիր է կնքել:

Ինչպես նշել են Արարատբանկում, սա DEG-ի հետ համագործակցության երկրորդ պայմանագիրն է:

«Վարկը թույլ կտա բանկին ավելացնել փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը եւ տրամադրել երկարաժամկետ ռեսուրսներ: Վարկային միջոցներից $1 մլն կուղղվի Հայաստանում գործող գերմանական ընկերություններին»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում տեղեկացրել են, որ DEG գերմանական ներդրումային կազմակերպությունը KfW բանկային խմբի անդամ է եւ ֆինանսավորում է զարգացող, ինչպես նաեւ անցումային շրջանում գտնվող երկրներում մասնավոր ընկերությունների ներդրումները:
Դիտում՝ 3687

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW