2018թ. հունվարի 1-ին «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի «Վանաձոր» մասնաճյուղ ապօրինի մուտք գործելու միջոցով կատարվել է գրավադրված արժեքների առանձնապես խոշոր չափի գողություն։Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ հարուցվել է քրեական գործ։ Արդյունքում գողացված արժեքների մի մասը հայտնաբերվել է, իսկ մասնաճյուղի կառավարիչը՝ ձերբակալվել:ՈՒՎԿ-ում ընդգծել են, որ «Վանաձոր» մասնաճյուղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը՝ առաջին հերթին ապահովելով հանցագործության արդյունքում գրավի առարկայի կորստի ենթարկված հաճախորդների սպասարկումը:«Վանաձոր» մասնաճյուղի հաճախորդների պատշաճ սպասարկման եւ գույքային շահերի պաշտպանության համար ընկերությունը մշակել է անհրաժեշտ միջոցառումների փաթեթ:Մասնավորապես, առաջնային համարելով հաճախորդների գույքային շահերի պաշտպանությունը՝ ընկերությունը սկսել է գողացված գրավների փոխհատուցման գործընթաց: Հունվարի 8-ից ընկերության «Վանաձոր» մասնաճյուղը գործում է ըստ աշխատանքային գրաֆիկի:Փոխհատուցման գործընթացի վերաբերյալ հարցերի համար հաճախորդները կարող են աշխատանքային ժամերին դիմել առանձնացված թեժ գիծ՝ 010 59 03 39 հեռախոսահամարով, ինչպես նաեւ այցելել «Վանաձոր» մասնաճյուղ: Tweet Դիտում՝ 3446