Կայացել է ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը

29.12.2017 | 10:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՓՄՁ ԶԱԿ #Լեւոն Մնացականյան #Սուրեն Կարայան
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը:

Նիստի ընթացքում ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանը եւ ոլորտային պատասխանատուները հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին եւ մյուս հոգաբարձուներին ներկայացրել են կենտրոնի գործունեության հաշվետվությունը եւ հիմնական արդյունքները՝ ըստ աջակցության ուղղությունների:

Խորհրդի կողմից հաստաստվել է ՓՄՁ ԶԱԿ-ի հաստիքացուցակը եւ  կազմակերպական կառուցվածքը, ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնող աշխատանքային խմբի 2018թ. կազմը, ինչպես նաեւ կազմակերպության 2018թ. գործունեության աշխատանքային ծրագիրը։

Հոգաբարձուների խորհրդի նախագահի եւ խորհրդի կողմից Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնին տրվել են համապաստախան հանձնարարականներ գործունեության ուղղությունների վերաբերյալ։ Հանձնարարվել է նաեւ վերանայել կազմակերպության գործունեության արդյունավետության գնահատաման չափորոշիչները եւ առաջարկներ ներկայացնել խորհրդի հաջորդ նիստին։
Դիտում՝ 7118
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW