Կոնվերս Բանկը նախատոնական Cashback ակցիա է գործարկել

27.12.2017 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Cashback #ակցիա
Կոնվերս Բանկը՝ Ամանորին եւ Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ, հայտարարում է ավանդական Cashback ակցիայի մեկնարկի մասին:

«Կոնվերս Բանկը, հավատարիմ հաճախորդներին խրախուսելու նպատակով, նախատոնական Cashback ակցիա է իրականացնում յուրաքանչյուր տարի՝ բանկի քարտապաններին շահավետ գնումների հնարավորության ընձեռելով: Դեկտեմբերի 29-ին եւ 30-ին, կատարելով ամանորյա անկանխիկ գնումներ բանկի գործընկեր խանութներում եւ վաճառակետերում, հաճախորդները կստանան գործարքի/գործարքների գումարի 25%-ի չափով հետվերադարձ: Ակցիան չի գործի առցանց գնումների դեպքում»,- նշել են բանկում:

Բանկի գործընկերների ցանցում ընդգրկված են սպասարկման եւ ծառայությունների ոլորտի՝ այդ թվում հագուստի, կոշիկի, օծանելիքի, քաղցրավենիքի, մեծ պահանջարկ  վայելող բրենդային խանութներ ու վաճառակետեր:

Cashback ակցիայով մեկնարկում են նաեւ Կոնվերս Բանկի 25-ամյակին նվիրված միջոցառումները:

«2018թ.՝ Կոնվերս Բանկի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, բանկը իր նոր եւ գործող հաճախորդներին կներկայանա տարբեր նոր ու շահավետ ակցիաներով եւ պրոդուկտներով, ինչպես նաեւ լոյալության ու սոցիալական պատասխանատվության ծրագրերով ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում»,-ընդգծել են բանկում:
 
Ակցիայի մանրամասներն ու գործընկերների ցանկը հասանելի են այստեղ:
Դիտում՝ 24487
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW