Evocabank-ն ամանորյա ակցիա է գործարկել

26.12.2017 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #ակցիա #Ամանոր
Evocabank-ը նախաձեռնել է ամանորյա օրիգինալ ակցիա:

Բանկում նշել են, որ դեկտեմբերի 26-ից հունվարի 15-ը, ցանկացած բանկի քարտով գումար կանխիկացնելով Evocabank-ի բանկոմատներից, կարելի է գտնել հատուկ նշումով պիտակավորված թղթադրամներ եւ ստանալ նվեր՝ 3 հատ iPhone X-երից կամ 100 հատ 30 000-դրամանոց Dalma նվեր քարտերից մեկը:

«Ինչպես եւ խոստացել էինք, Evocabank-ը շարունակաբար հետաքրքիր ակցիաներ է կազմակերպելու: Այս նախաձեռնությամբ ուզում ենք ապահովել բարձր տոնական տրամադրություն: Պարզապես անհրաժեշտ է ուշադիր լինել գումար կանխիկացնելիս եւ ստուգել բոլոր թղթադրամները, մաղթում ենք բոլորին հաջողություն»,- նշել են բանկում:

Հատուկ պիտակները փակցված են տարբեր արժեքով թղթադրամների վրա եւ տեղադրված են բանկի բոլոր բանկոմատների մեջ:

Բանկոմատների ցանկը հասանելի է այստեղ:
Դիտում՝ 7369

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW