Աշխաբադ-Երեւան-Ֆրանկֆուրտ կանոնավոր չվերթներ կգործեն

26.12.2017 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերգեյ Ավետիսյան #Turkmenistan Airlines #«Արմենիա»
Turkmenistan Airlines ավիաընկերությունը դեկտեմբերի 27-ից Աշխաբադ-Երեւան-Ֆրանկֆուրտ կանոնավոր չվերթներ կիրականացնի:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

Խոսելով ոլորտում սպասվող իրադարձություններից՝ նա նաեւ տեղեկացրել է, որ «Արմենիա» ավիաընկերությունը 2018-ից պատրաստվում է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Լիոն եւ Քյոլն:

Սերգեյ Ավետիսյանի խոսքով՝ ՀՀ օդանավակայանների ուղեւորահոսքը դեկտեմբերի 25-ի տվյալներով կազմել է շուրջ 2,5 մլն մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 21,1%-ով: Հայաստանյան օդանավակայաններում դեկտեմբերի 25-ի դրությամբ իրականացվել է մոտ 11 հազ. թռիչք-վայրէջք՝ 18,2%-ով գերազանցելով 2016-ին գրանցած ցուցանիշը:  

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 20,6 հազ. տոննա ապրանք, ինչը 2016թ. ցուցանիշը գերազանցել է 29,8%-ով:

Սերգեյ Ավետիսյանը խոսել է նաեւ ոլորտում իրականացրած ծրագրերի մասին. 2017թ. Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի շենքային պայմանների, ենթակառուցվածքների զարգացման եւ արդիականացման նպատակով կնքվել է շուրջ 845 մլն դրամի ներդրումային աշխատանքների պայմանագիր:

2018-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կգործի նոր մասնագիտացված ծառայություն, որի նպատակը սահմանափակ շարժունակությամբ ուղեւորներին օժանդակելն է: Հատուկ ուսուցում անցած ծառայության աշխատակիցներն ամբողջական օժանդակություն կցուցաբերեն համապատասխան ուղեւորներին:
Դիտում՝ 6022
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW