ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է սպասարկումը TelCell տերմինալների միջոցով
26.12.2017 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Բանկում նշել են, որ այդ նպատակով վճարային տերմինալների էկրաններին հայտնվել է վիրտուալ ստեղնաշար՝ ինչպես թվային, այնպես էլ տառային սիմվոլներով՝ հաշվի համալրման նպատակի լրացման հնարավորությամբ:
«Այսպիսով, իրավաբանական անձ հաճախորդների համար հնարավոր է դարձել առավելագույնս հարմարավետ եղանակով իրականացնել իրենց օգտին վճարումների ընդունումը՝ այնուհետեւ քաղվածքների միջոցով նույնականացնելով վճարումների նպատակները եւ վճարողներին»,- ասված է հաղորդագրությունում:
TelCell ընկերության հետ համագործակցության շրջանակում բանկի իրավաբանական անձ եւ անհատ ձեռնարկատեր հաճախորդները կարող են իրականացնել նաեւ իրենց ավանդների համալրման եւ վարկերի մարման գործառույթներ
Հաշիվների համալրում եւ վարկերի մարում հնարավոր է իրականացնել 24/7 ռեժիմում ՀՀ ամբողջ տարածքում տեղակայված 1500 TelCell տերմինալներից ցանկացածի միջոցով: ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցի ավելի քան 90%-ում նույնպես տեղադրված են TelCell վճարային տերմինալներ, որտեղ կարելի է առանց հերթերում սպասելու իրականացնել վերոնշյալ վճարումները:
«Բանկային գործառնությունները TelCell տերմինալների միջոցով իրականացվում են արագ եւ ապահով: Այն բանից հետո, երբ հաճախորդը կատարել է համապատասխան վճարում, իր բջջային համարին ստանում է SMS-ծանուցում՝ գործարքի բոլոր մանրամասներով: Աշխատանքային օրերին եւ ժամերին (երկուշաբթիից շաբաթ՝ ժամը 9:00-18:00-ը) գործարքներն իրականացվում են անմիջապես, իսկ ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին՝ հաջորդ աշխատանքային օրվա 9:01-ին»,- նշել են բանկում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: