ՎՏԲ խումբը գործարկել է ռուսական ցանկացած բանկի թողարկած քարտից ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին շուրջօրյա ակնթարթային դրամական փոխանցումների ծառայություն:Ինչպես հայտնել են բանկում, ծառայությունից օգտվելու համար փոխանցում կատարողի եւ ստացողի քարտերը պետք է թողարկված լինեն Visa կամ MasterCard վճարային համակարգերում:Փոխանցման գումարը մեկ օրվա համար կազմում է 100-ից մինչեւ 100 000 ռուբլի, որի դիմաց փոխանցողից գանձվում է 1% միջնորդավճար, նվազագույնը՝ 75 ռուբլի (Mastercard քարտերի համար) եւ 150 ռուբլի (Visa քարտերի համար): Փոխանցումը ստացողի համար ծառայությունն անվճար է:Փոխանցում կատարելու համար փոխանցողը պետք է անցնի այս հղումով, որն առկա է նաեւ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքի գլխավոր էջում: Այնուհետեւ անհրաժեշտ է նշել փոխանցման գումարը, ուղարկողի եւ ստացողի քարտերի տվյալները: Փոխանցումներն իրականացվում են ռուբլիով, ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին փոխանցումը եւս հաշվեգրվում է ռուբլիով՝ ռուբլու հաշվի առկայության դեպքում (ՎՏԲ-Հայաստան Բանկի գրեթե բոլոր քարտերն ունեն քարտին կցված միաժամանակ 4 արժույթով հաշիվ՝ դրամ, դոլար, ռուբլի եւ եվրո):«Հաշվի առնելով հայկական շուկայի առանձնահատկությունները, արտերկրում, հատկապես՝ Ռուսաստանում, հայկական մեծ սփյուռքի առկայությունն ու փոխանցումների զգալի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում՝ դրամական փոխանցումների հարմարավետ ծառայությունների ներդրումը կարեւոր է բանկի մրցակցային դիրքի պահպանման համար: Նոր առաջարկի յուրահատկությունն այն է, որ ո՛չ փոխանցողը, ո՛չ էլ ստացողը կարիք չունեն այցելելու բանկի մասնաճյուղեր, իսկ փոխանցումներն ակնթարթային են եւ շուրջօրյա՝ պահանջելով նվազագույն տվյալներ»,- ընդգծել են բանկում: Tweet Դիտում՝ 11443