Արարատբանկն արժանացել է «Վստահության էտալոն» մրցանակին

18.12.2017 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արարատբանկ #Աշոտ Օսիպյան
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Մոսկվայում կայացած 4-րդ մոսկովյան ֆինանսատնտեսական համաժողովի շրջանակում անցկացված «Եվրասիայի ֆինանսաբանկային էլիտա» մրցանակաբաշխությունում Արարատբանկն արժանացել է  «Վստահության էտալոն» անվանակարգին:

Բանկում նշել են, որ մրցանակը հանձնվել է բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանին:  

Համաժողովին մասնակցել են աշխարհի 14 երկրների արդյունաբերության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային, պետական կառավարման եւ գիտական ոլորտների 157 ներկայացուցիչներ:
Դիտում՝ 2438

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW