Կոնվերս Բանկի աջակցությամբ էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր կիրականացվեն

15.12.2017 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ՀՎԷԷՀ
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ) եւ Կոնվերս Բանկը ստորագրել են համագործակցության պայմանագիր, որի շրջանակում կիրականացվեն ինչպես Համայնքային նշանակության էներգաարդյունավետ, այնպես էլ Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր:

Բանկում նշել են, որ ծրագրի նպատակն է Հայաստանի համայնքներում ֆինանսական կազմակերպությունների միջոցով բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը եւ ֆինանսավորել ներդրումները մաքուր էներգիայի ոլորտում:

Ծրագիրը ներկայացնելու նպատակով հիմնադրամում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են հիմնադրամի, Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների եւ Կոնվերս Բանկի ներկայացուցիչները:

Հանդիպման մասնակիցները տեղեկացել են ծրագրի մասնակցության հնարավորություններին եւ ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:
Դիտում՝ 22687

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW