“ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ” ու Իզմիրլյան Հիմնադրամը համաձայնագիր են ստորագրել բիզնես-վարկերի համաֆինանսավորման մասին

26.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 26 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ն ու Իզմիրլյան Հիմնադրամն այսօր Երեւանում համաձայնագիր են կնքել $4 մլն ընդհանուր գումարով բիզնես-վարկերի համաֆինանսավորմա մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը նշել է, որ համաֆինանսավորման ծավալը յուրաքանչյուր կողմից կկազմի $2 մլն:

Վարկի նվազագույն գումարը կկազմի $250 հազար, առավելագույնը` $1 մլն, վարկերը կտրամադրվեն ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով 5 տարով, տարեկամ տոկոսադրույքը` մինչեւ 14%: Վարկերը տրամադրվելու են բոլոր տնտեսության բոլոր ոլորտներին, հիմնականում` արտադրական, բացառությամբ գյուղատնտեսությունը:

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանն ընդգծել է, որ “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի հետ համատեղ ծրագրի իրագործման վերաբերյալ Իզմիրլյան Հիմնադրամի որոշումն արդարացված է. այն փաստը, որ տարեսկզբից բանկի ակտիվներն աճել են 43%-ով, ինքնին խոսուն է: Ջավադյանի խոսքերով, իր հնարավարությունների եւ ներքին պահուստների հաշվին “ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ” կարողանա դիմակայել մրցակցության սպասվող աճին:

Իզմիրլյան Հիմնադրամի փոխնախագահ Ժակ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում իրագործվող վարկային ծրագրերի հիմնական առաջնայնությունը նոր աշխատատեղերի ստեղծումն է:

1999 թ. սկսած, Իզմիրլյան Հիմնադրամի վարկային ծրագրերի իրագործման շնորհիվ Հայաստանում 4-5 հազար նոր աշխատատեղեր են ստեղծվել:

Ժակ Սարգսյանը նաեւ հայտնել է, որ Հիմնադրամը ֆինանսավորել է պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի երեք մասնաշենքերի, էլեկտրակայանի եւ խոհանոցային համալիրի կառուցումը, Երեւանի պետական համալսարանի գրադարանի վերականգնումն ու արդիականացումը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7862
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW