ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի սպասարկումը առեւտրային կետերում: Ինչպես հայտնել են բանկում, այսուհետ յուրաքանչյուր առեւտրա-սպասարկման կետում, որտեղ ներկա է PayPass լոգոն (ալիք), հաճախորդները կարող են վճարել ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ այլ բանկերի (տեղական եւ արտասահմանյան) MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտով՝ պարզապես մեկ հպումով տերմինալին: «MasterCard PayPass քարտերի կիրառման դեպքում վճարումը կատարվում է ակնթարթորեն, քարտի մեկ հպումով POS-տերմինալին, առանց գանձապահի ձեռքին քարտը փոխանցելու անհրաժեշտության: PayPass անհպում վճարումների եզակի տեխնոլոգիան քարտային վճարումների իրականացման ամենաժամանակակից, արագ, մատչելի եւ հուսալի եղանակներից մեկն է ամբողջ աշխարհում: Տվյալ տեխնոլոգիայի շնորհիվ կրճատվում է հաճախորդի սպասարկման ժամանակը, ինչը, համապատասխանաբար, հանգեցնում է դրամարկղների մոտ հերթերի կրճատմանը»,- ասված է հաղորդագրությունում:ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard PayPass 10 000 դրամից պակաս գումարի անհպում եղանակով վճարում կատարելու դեպքում PIN կոդի մուտքագրում չի պահանջվում, ինչը նպաստում է վճարումների ակնթարթային հաստատմանը: «Վճարման անհպում եղանակը զգալիորեն հեշտացնում է առեւտրային կետերում գանձապահների աշխատանքը, քանի որ վճարումն անցկացնելու համար գանձապահից պահանջվում է իրականացնել 2 պարզ քայլ (ստանդարտ վճարների դեպքում` չորսի փոխարեն)՝ POS-տերմինալի ակտիվացում եւ վճարման գումարի մուտքագրում: Այնուհետեւ հաճախորդը, տերմինալի վրա գնման գումարը ստուգելուց հետո, մոտեցնում է քարտը POS-տերմինալին՝ եւ գնումը վճարված է»,- նշել են բակում:2018թ. սկզբին ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր առեւտրային կետերը կհագեցվեն սարքերով, որոնք ընդունում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտեր: Tweet Դիտում՝ 14388