Կմշակվի նոր, «հավակնոտ» հակակոռուպցիոն ռազմավարություն

14.12.2017 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #հակակոռուպցիոն ռազմավարություն
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է մշակել «նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ 2015-ին ընդունվել էր Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը, որի շրջանակում իրականացվել են մի շարք միջոցառումներ։

«Ռազմավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռեւս ընթացքի մեջ են, սակայն հարկավոր է արդեն այս փուլում ձեռնարկել միջոցներ՝ նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ՝ ներդնելով կատարման մոնիտորինգի եւ արդյունքների գնահատման մեխանիզմներ»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:

Գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվել է սահմանված ժամկետներում ավարտին հասցնել գործող հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող անհրաժեշտ օրենսդրական փաթեթների մշակման եւ միջոցառումների կատարման աշխատանքները:

Բացի այդ, 30-օրյա ժամկետում, ըստ ոլորտի, կմշակվեն հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ եւ դրանք կներկայացվեն արդարադատության նախարարությանը։

Միաժամանակ, կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է 15- օրյա ժամկետում ավարտին հասցնել ներկայում գործող չորս ոլորտային հակակոռուպցիոն միջոցառումների մոնիտորինգի եւ գնահատման մեխանիզմների մշակման աշխատանքները:
Դիտում՝ 2338

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW