Զինվորների ապահովագրության հիմնադրամը հաստատել է 2018թ. բյուջեն

14.12.2017 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ #բյուջե
2017թ.-ի հունվարի 1-ից առ այսօր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կատարել է ավելի քան 360 միլիոն դրամի հատուցում:

Հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 27 զոհված զինծառայողների ընտանիքների եւ մարտական գործողությունների ընթացքում վիրավորված 6 զինծառայողների:

Դեկտեմբերի 13-ին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2018 թվականի բյուջեն, որով նախատեսվում է ապահովել շուրջ 5.3 միլիարդ դրամի մուտք պարտադիր վճարներից, եւս 81 միլիոն դրամ՝ կամավոր նվիրաբերություններից, եւ շուրջ 500 միլիոն դրամ եկամուտ էլ ստանալ հիմնադրամի ակտիվների կառավարումից։

Դեկտեմբերի 13-ի դրությամբ հավաքագրված գումարները կազմել են  5.27 միլիարդ դրամ՝ որպես պարտադիր վճարներ, 77 միլիոն դրամ կազմել են նվիրաբերությունները։

Հիմնադրամն աշխատում է բացարձակ թափանցիկության սկզբունքով: Հիմնադրամի www.1000plus.am կայքի միջոցով կարելի է տեսնել կատարված պարտադիր վճարումները եւ նվիրաբերությունները:
Դիտում՝ 2313

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW