Ամուլսարում ապահովվել է աշխատանքային անվտանգության ցուցանիշը

12.12.2017 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Լիդիան Արմենիա» # Ամուլսար
«Լիդիան Արմենիա» ընկերությունն արձանագրել է մեկ միլիոն ժամ/մարդ առանց աշխատունակության ժամանակավոր կորստի հանգեցնող վնասվածքի ցուցանիշ:

«Սա աշխատանքում առողջության եւ անվտանգության մակարդակի չափման միավոր է եւ նշանակում է, որ ընդհանուր առմամբ բոլոր աշխատակիցները միասին ծրագրում աշխատել են մոտ մեկ միլիոն ժամ՝ առանց որեւէ պատահարի, որը կարող էր հանգեցնել նույնիսկ մեկ օրվա անաշխատունակության: Միջազգային պրակտիկայում հանքարդյունաբերական ընկերությունների կողմից ընդունված գործելաոճ է՝ ընդհանուր աշխատակազմի կողմից աշխատած բոլոր ժամերի հանրագումարը՝ միլիոն ժամի սահմանագծին հասնելով, հայտարարել այդ մասին»,- ասված է հաղորդագրությունում։

Ամուլսարի հանքի կառուցման շինարարական ամենաակտիվ աշխատանքները կատարվել են  ամբողջ 2017թ. ընթացքում, երբ իրականացվել է  հանքաշինության ընդհանուր աշխատանքի կեսից ավելին եւ ամենաբարդ հատվածը։ Տեղափոխվել է 16 միլիոն խմ հող, կառուցվել է 40 կմ-ից ավելի ճանապարհ եւ ներկրվել է մոտավորապես 70 միլիոն դոլարի սարքավորումներ եւ ծանր տեխնիկա։

Տարվա ընթացքում նաեւ կառուցվել եւ շահագործման է հանձնվել 960 մարդու համար նախատեսված շինարարական ավանը, ինչպես նաեւ ակտիվ ընթացքի մեջ է կույտային տարրալվացման հարթակի եւ այլ հանգույցների կառուցումը։

Այս ամբողջ աշխատանքների ընթացքում, բավականին բարդ լանդշաֆտի եւ լեռնային ռելիեֆի պայմաններում որեւէ լուրջ պատահար տեղի չի ունեցել եւ դա ընկերության կողմից խստորեն պահպանվող առողջության եւ անվտանգության կանոնակարգերի շնորհիվ է:

«Մեր հիմնական նպատակն է, ապահովել, որ մեր բոլոր աշխատակիցները աշխատանքից վերադառնան տուն աոողջ եւ անվտանգ: Մենք ընդգծում ենք, որ առողջության եւ անվտանգության պահպանումը աշխատավայրում բոլորի պարտավորությունն է: Չկա որեւէ գործ, որ այնքան կարեւոր է, որի համար կարելի է շրջանցել անվտանգության կանոնները: Ամուլսարը շինարարության փուլում է, իսկ շինարարությունը բազմաթիվ ռիսկեր է պարունակում աշխատակիցների անվտանգության առումով: Վստահ ենք, որ անվտանգության խիստ մշակույթը աշխատավայրում կշարունակի ապահովել ռիսկերի նվազեցման առումով դրական արդյունք»,- ասել է Լիդիան Արմենիայի առողջության եւ անվտանգության մենեջեր Դենիել Քարուն:  

««Լիդիան Արմենիա»-ի աշխատավայրում անվտանգության կանոնների ցանկացած խախտում, այդ թվում օրինակ՝ ոգելից խմիչքների օգտագործումը, հանգեցնում է աշխատանքային պայմանագրի խզման։

2017թ. ընթացքում հաջողությամբ իրականացվող «զրո վնաս» նպատակը տարածվում է նաեւ հանքարդյունաբերության նախապատրաստման բնապահպանական աշխատանքների վրա, որոնք եւս իրականացվում են խիստ չափանիշների եւ կանոնակարգերի պահպանման պայմաններում՝ ինչպես շինարարության, այնպես էլ հանքի շահագործման ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1882
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW