ԱՄՆ-ում քննարկվել է Ամերիաբանկի եւ «Գոլդեն Սթեյթ»-ի գործակցությունը

12.12.2017 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #«Գոլդեն Սթեյթ» #Անդրեյ Մկրտչյան
Ամերիաբանկի եւ ամերիկյան «Գոլդեն Սթեյթ» բանկի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում Ամերիաբանկի խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանն ու «Գոլդեն Սթեյթ» բանկի խորհրդի նախագահ Ռոբերտ Սեդրակյանը հանդիպել են Կալիֆոռնիայի գործարարների հետ:

Բանկում նշել են, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանը:


«Ամերիաբանկի եւ «Գոլդեն Սթեյթ» բանկի համագործակցության հուշագրի ներքո քննարկվել են մի շարք հարցեր: Հանդիպումը նպատակ ուներ մոտեցնել Հայաստանի եւ Կալիֆոռնիայի սահմանները, ընդլայնել ու խթանել բիզնեսի զարգացումը եւ հասանելի դարձնել անշարժ գույքի շուկաները:

Հիշեցնենք, որ համաձայն հուշագրի՝ հայաստանյան այն ընկերությունները եւ ֆիզիկական անձիք, ովքեր ցանկանում են ստանալ բանկային ծառայություններ, ձեռք բերել անշարժ գույք կամ բիզնես վարել Կալիֆոռնիա նահանգում, ունեն վստահելի գործընկեր ի դեմս «Գոլդեն Սթեյթ» բանկի, որին կարող են դիմել Ամերիաբանկի միջնորդությամբ: Միաժամանակ, ԱՄՆ-ում գրանցված ընկերությունները եւ ռեզիդենտ ֆիզիկական անձիք հնարավորություն ունեն օգտվելու Ամերիաբանկի պրոդուկտներից եւ ծառայություններից «Գոլդեն Սթեյթ» բանկի միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2910
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW