Կոնվերս Բանկում ամանորյա առաջարկ է գործում

12.12.2017 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Թբիլիսի #Ամանոր
Կոնվերս Բանկը տեղեկացնում է, որ Ամանորի տոներին ընդառաջ՝ աճել է Վրաստանի բարձրակարգ հյուրանոցների եւ ռեստորանների հետ բանկի համագործակցության  շրջանակում ներկայացված առաջարկի պահանջարկը:

«Մասնավորապես, Կոնվերս Բանկն իր քարտապաններին է առաջարկում Նոր Տարին դիմավորել Վրաստանում՝ Թբիլիսիում, եւ բանկի գործընկերների ցանցում Կոնվերս Բանկի քարտերով վճարումներ կատարելով՝ կստանան 5-25% զեղչ: Բանկի գործընկեր բոլոր հյուրանոցներն ու ռեստորանները մեծ մասսայականություն են վայելում եւ ավելի հարմարավետ կդարձնեն բանկի հաճախորդների ճամփորդությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում հավելել են, որ «այս առաջարկը նախ եւ առաջ նրանց համար է, ովքեր նախընտրում են հանգիստն անցկացնել լավագույն պայմաններում՝ մատչելի գնով»:
Դիտում՝ 19966

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW