COMMERZBANK-ը $3 միլիոնի վարկային գիծ եւ միջազգային փոխանցումների որակի սերտիֆիկատ է տրամադրել “Հայէկոնոբանկին”
25.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 25 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Գերմանական COMMERZBANK-ը մեկ տարի ժամկետայնությամբ $3 մլն վարկային գիծ է տրամդրել “Հայէկոնոմբանկին”` առեւտրային գործարքների ֆինանսավորման նպատակով:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին բանկի մամլո ծառայությունում, “COMMERZBANK-ի հետ համագործակցությունը “Հայէկոնոմբանկին” թույլ կտա սպասարկել իր հաճախորդների ապրանքների ներկրման և արտահանման գործարքները հայկական շուկայում գործող նվազագույն սակագներով”:
Բանկի մամլո ծառայությունում նաեւ նշել են, որ COMMERZBANK-ը “Հայէկոնոմբանկին” շնորհել է միջազգային արտարժութային փոխանցումների որակի սերտիֆիկատ:
COMMERZBANK-ը “Հայէկոնոմբանկի” հետ համագործակցում է 2005 թվականից:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: