«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն դեկտեմբերի 5-ին փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի հետ: Պոլիտեխնիկի հետ կնքված հուշագրով ընկերությունը նախատեսում է քննարկել Հայաստանում հետազոտություններ եւ մշակումներ (R&D) իրականացնող կառույցի հիմնադրումը՝ ներառյալ Պոլիտեխնիկի տարածքում հետազոտական լաբորատորիաների ստեղծումը: ««Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն շահագրգռված է նաեւ քննարկելու իր համար հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով կրթական եւ հետազոտական նախաձեռնությունների խթանման եւ զարգացման հնարավորությունները»,- նշել են ընկերությունում: Հաջորդ հուշագրով «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն նախատեսում է ԵՊՀ-ի հետ քննարկել հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով կրթական եւ գիտահետազոտական նախաձեռնությունների իրականացմանն աջակցելը, որոնք կարող են ներառել մագիստրոսական եւ ասպիրանտական ծրագրերի ստեղծումը։ 26.06.2017 | 12:03 «Ֆիլիպ Մորիս»-ի հայաստանյան կենտրոնը կգործի Ինժեներական քաղաքում «Մենք չափազանց ոգեւորված ենք հայ տաղանդավոր երիտասարդ գիտնականներին համաշխարհային հեղինակություն վայելող ու իրենց ոլորտներում առաջատար գիտնականների հետ շփման հնարավորություն ընձեռելով։ Սա նշանավորում է մեր վստահությունն ու նվիրվածությունը երկրին, որտեղ մենք ապրում ու աշխատում ենք»,- նշել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Նատալիա Մայորովան։Ընկերությունը հայտնել է իր պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը՝ նպաստելու Հայաստանում բարձր որակի մարդկային կապիտալի ձեւավորմանը՝ հետազոտությունների ու մշակումների ոլորտում երկարաժամկետ գործունեություն ապահովելու միջոցով։«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը նախատեսում է Հայաստանի ուղղությամբ ընդլայնել հետազոտություններ եւ մշակումների ոլորտում իր գործունեությունը՝ հաշվի առնելով երկրի գիտական եւ տեխնոլոգիական ասպարեզում ունեցած փորձառությունը։ 17.03.2017 | 10:41 «Ֆիլիպ Մորիս»-ի հայաստանյան կենտրոնն առաջինը կլինի տարածաշրջանում «Ֆիլիպ Մորրիս»-ի՝ Շվեյցարիայում եւ Սինգապուրում տեղակայված գիտահետազոտական կենտրոններում ներկայում կատարվում են հիմնարար ու կիրառական հետազոտություններ քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության, թերմոդինամիկայի եւ այլ ոլորտներում։ Tweet Դիտում՝ 10079