Գործարկվել է «Unistream Փոխանցումներ» մոբայլ հավելվածը, որի միջոցով կարելի է իրականացնել դրամական փոխանցումներ իրական ժամանակի ռեժիմով Ռուսաստանի տարածքում, դեպի ԱՊՀ երկրներ, Վրաստան եւ այլ երկրներ՝ ցանկացած բանկի Visa, Mastercard/Maestro, «Միր» քարտերի միջոցով:Ինչպես նշել են Unistream-ում, գումարը կտրամադրվի կանխիկ Unistream դրամական փոխանցումների միջազգային վճարային համակարգի գրասենյակներում: «Unistream Փոխանցումներ» հավելվածի նպատակն է առավելագույնս պարզեցնել բանկային քարտերով Unistream համակարգի միջոցով իրականացվող դրամական փոխանցումների գործընթացը: Հավելվածը հնարավորություն է տալիս պահպանելու մի քանի բանկային քարտերի տվյալներ, ձեւավորել փոխանցումները ստացողների ցուցակը, ծանոթանալ գործարքների պատմությանը եւ հետեւել կատարված փոխանցումների կարգավիճակին։ Փոխանցման կատարման մասին օգտատերը տեղեկանում է push ծանուցման միջոցով:«Հավելվածը մշակելիս ձգտել ենք հաշվի առնել ֆինանսական ոլորտի հիմնական միտումները եւ ստեղծել հաճախորդի համար առավել հարմար եւ անվտանգ հավելված: Օգտատերերը կարող են ավտորիզացիա կատարել մատնահետքի միջոցով, ինչպես նաեւ նրանց համար հասանելի են այլ ժամանակակից ծառայություններ, այդ թվում` գեոլոկացիայի ծառայությունը, որը ցույց է տալիս Unistream-ի մոտակա գրասենյակները, որտեղ կարելի է ստանալ փոխանցումը: Հավելվածի ինտերֆեյսը հասանելի է ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: Այն Unistream կայքում առկա առցանց փոխանցումների զարգացման շարունակությունն է»,- նշել է Unistream բանկի վարչության նախագահ Կիրիլ Պալչունը։«Մոբյալ հավելվածը Unistream առցանց ծառայության զարգացման հերթական քայլն է` ուղղված հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը: Հավելվածի միջոցով փոխանցումներ հնարավոր է կատարել դեպի 23 երկրներ։ Փոխանցված գումարը կարելի է ստանալ Unistream-ի կամ տվյալ երկրում գործող գործընկերների գրասենյակներում փոխանցումից անմիջապես հետո։ Հետագայում նախատեսվում է ավելացնել երկրների ցանկը եւ համալրել հավելվածի գործառույթներն այն ծառայություններով, որոնք պահանջված կլինեն հաճախորդների կողմից»,- ասված է հաղորդագրությունում:Մոբայլ հավելվածը հասանելի է App Store-ում եւ Google Play Market-ում։ Tweet Դիտում՝ 9810