ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր առաջարկ է ներկայացրել պրեմիում դասի հաճախորդներին

30.11.2017 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #«Արտոնյալ»
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով պրեմիում դասի հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների եւ ծառայությունների շարքը, գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը:

Բանկում նշել են, որ «Արտոնյալ» փաթեթը ձեւակերպող հաճախորդներին տրամադրվում է անհատական սպասարկում:

«Հարցերի առաջացման դեպքում հաճախորդները կարող են դիմել անհատական մենեջերներին 24/7 ռեժիմում, որոնք կապահովեն բանկի բոլոր պրոդուկտների եւ ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ, ինչպես նաեւ կտրամադրեն մասնագիտական աջակցություն ֆինանսական խնդիրները լուծելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում ներկայացրել են այն արտոնյալ պայմանները, որոնք ներառում է փաթեթային առաջարկը.

- Ավանդ՝ + 0,2% բանկի ստանդարտ տոկոսադրույքին,
- Visa Platinum պրեմիում դասի քարտ,
- Իրավաբան 24 ծառայություն,
- Ճանապարհորդական ապահովագրություն,
- Բանկային պահատեղեր (50% զեղչով),
- Կոնսյերժ-ծառայություններ,
- Մոբայլ բանկ ծառայություն,
- Վարկավորման արտոնյալ պայմաններ:

«Բոլոր նշված պրոդուկտները տրամադրվում են անվճար: Հաճախորդը կատարում է  200 000 դրամի չափով տարեկան վճարում՝ «Արտոնյալ» փաթեթի համար: Փաթեթը հնարավոր է ձեւակերպել միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» մասնաճյուղում, որը գտնվում է ք. Երեւան, Բաղրամյան 2/86 հասցեում»,- նշել են բանկում:
Դիտում՝ 10076

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW