Հայաստանում գործող ֆրանսիական բիզնեսը մտադիր է ընդլայնվել

30.11.2017 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ժոնաթան Լաքոտ #Սուրեն Կարայան
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն ասել է, որ երկրում ներկայացված ֆրանսիական բիզնեսն ընդլայնվելու մտադրություն ունի։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ նոյեմբերի 29-ին կայացած հանդիպմանը դեսպանը նշել է, որ արդեն իսկ հասցրել է հանդիպել որոշ ներդրողների հետ, եւ կարող է փաստել, որ ֆրանսիացիները ցանկանում են ներդրում կատարել Հայաստանում՝ հաշվի առնելով նաեւ Հայաստանի  արտահանման հնարավորությունները դեպի եվրոպական, եվրասիական եւ իրանական շուկաներ։

Ջոնաթան Լաքոթը համոզմունք է հայտնել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների, այդ թվում՝ տնտեսական համագործակցության խթանման համար էական նշանակություն ունեն ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության վերջերս ստորագրած համաձայնագիրը եւ Հայաստանի կողմից Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահության ստանձնումը։

Դեսպանն այս համատեքստում կարեւորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սպասվող այցը Հայաստան։

«Մենք պատրաստ ենք լինել Հայաստանում գործող ֆրանսիական բիզնեսի կողքին, աջակցել նրան եւ բոլոր ջանքերն ուղղել այնպիսի միջավայրի եւ պայմանների ապահովմանը, որոնք անհրաժեշտ են ֆրանսիացի գործարարներին Հայաստանում գործունեություն իրականացնելու համար»,- իր հերթին ասել է Սուրեն Կարայանը։
Դիտում՝ 2867
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW