Հայէկոնոմբանկը գործարկում է ակցիա «Առանց գրավ» վարկատեսակի համար

30.11.2017 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #ակցիա
Հայէկոնոմբանկը գործարկում է ակցիա «Առանց գրավ» վարկատեսակի համար:

Բանկում հայտնել են, որ ակցիայի շրջանակում վարկերը տրամադրվում են սկսած 16% տարեկան տոկոսադրույքից, մինչեւ 1 000 000 դրամի չափով, առավելագույնը 2 տարի մարման ժամկետով: Վարկը տրամադրվում է 1 օրվա ընթացքում:

«Ինչպես վարկի անվանումն է հուշում, վարկը տրամադրվում է առանց գրավային ապահովվածության՝ առնվազն 1 ֆիզիկական անձի երաշխավորությամբ, որը վարկառուի ընտանիքի անդամ չի հանդիսանում»,- ասված է հաղորդագրությունում:

Ակցիան կգործի դեկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 29-ը:
Դիտում՝ 3515

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW