Հայէկոնոմբանկը, ամանորյա տոներին ընդառաջ, դեկտեմբերի 1-29-ը ակցիա է գործարկում «Ակնթարթ» վարկատեսակի համար: Բանկում նշել են, որ այս վարկատեսակը նպատակաուղղված է բիզնեսի ընդլայնմանն ու զարգացմանը:«Սա հիանալի առաջարկ է բիզնեսով զբաղվող անձանց համար»,- ընդգծել են բանկում: 03.11.2017 | 09:00 Հայէկոնոմբանկի առաջնահերթությունը կլինի ՓՄՁ-ների ֆինանսավորումը Վարկը տրամադրվում է առանց բիզնես վերլուծության եւ գույքի գրավադրման: Ակցիայի շրջանակում վարկերը տրամադրվում են. դրամով՝ սկսած 16%-ից, դոլարով՝ 14%-ից, եվրոյով՝ 12%-ից: Վարկերը տրամադրվում են մինչեւ 2 տարի մարման ժամկետով: Վարկի գումարը կազմում է՝ 100 000 - 1 500 000 դրամ: Տրամադրման ժամանակահատվածը 1 օր է:«Հայէկոնոմբանկը շարունակելու է անակնկալներ մատուցել իր հաճախորդներին՝ հանդես գալով նորանոր առաջարկներով եւ ակցիաներով: Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին եւ շարունակաբար ձգտում ենք առավելագույնս մոտ գտնվել մեր հաճախորդին եւ գնալ նրա պահանջներին ընդառաջ»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 2046