ԵՄ-ն 25%-ով կավելացնի ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունը

27.11.2017 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պյոտր Սվիտալսկի
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր ասել է, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը շատ կարեւոր է եւ համագործակցության նոր դուռ է բացում»։

«Այս փաստաթղթի ստորագրումը փոխադարձ հաջողություն է բոլորիս համար, եւ շատ կարեւոր է, որ այն լավագույնս կյանքի կոչվի։ Այսօր արդեն պատրաստում ենք անհրաժեշտ հիմքերը»,- ասել է Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանի խոսքով՝ համաձայնագրի ճիշտ եւ արդյունավետ իրագործման արդյունքում Հայաստանի քաղաքացիները մեծապես կշահեն։

«Համաձայնագրով մարդու իրավունքները ավելի լավ պաշտպանված կլինեն, կամրապնդվի օրենքի գերակայությունը։ ԵՄ-ն կկիսի իր փորձը լավ կառավարման ոլորտում։ Այս համաձայնագիրը կբերի նաեւ տնտեսական օգուտներ, կարող է նպաստել Եվրամիության կողմից Հայաստանում ներդրումների եւ առեւտրի աճին»,- ասել է նա։

Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ Եվրամիությունը պատրաստվում է 25%-ով ավելացնել Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։
Դիտում՝ 9241

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW