Citibank-ը «Որակի գերազանցության» երկու մրցանակ է շնորհել Ամերիաբանկին

24.11.2017 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Citibank
Citibank-ը միջազգային փոխանցումների իրականացման բարձր որակի համար Ամերիաբանկին շնորհել է միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» երկու մրցանակ՝ STP Award 2015 եւ STP Award 2016:

Ամերիաբանկում նշել են, որ «Որակի գերազանցության» մրցանակը Citibank-ը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին՝ որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական եւ որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար:

«Համագործակցելով թղթակից բանկերի հետ՝ Ամերիաբանկը միջազգային փոխանցումների գերակշիռ մասն իրականացնում է STP (Straight Through Processing), այսինքն՝ կատարվում է բացառապես ավտոմատ կերպով, որի շնորհիվ ապահովվում է փոխանցումների կատարման առավելագույն արագություն»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3062

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW