Կոնվերս Բանկը կմասնակցի Lady Expo-ին

24.11.2017 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Lady Expo
Կոնվերս Բանկը նոյեմբերի 25-27-ը կմասնակցի Lady Expo թեմատիկ ցուցահանդեսին՝ ներկայանալով նոր դիզայն ունեցող Woman’s քարտով եւ քարտապանների համար գործարկված ակցիաներով:

«Woman’s քարտը իր տեսակով եզակի է Հայաստանում եւ մշակվել է հատուկ կանանց համար՝ հաշվի առնելով նրանց նախասիրություններն ու ճաշակը: Այն առանձնանում է յուրահատուկ դիզայնով, ինչպես նաեւ պարբերաբար քարտապան կանանց համար գործարկվող զեղչային, գումարի հետվերադարձի ակցիաներով, ինչպես բանկի գործընկեր հագուստի, օծանելիքի բրենդային խանութներում, ռեստորաններում, այնպես էլ գեղեցկության սրահներում, մարզասրահներում»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում նշել են, որ գործարկված ակցիաների շրջանակում Woman’s պլաստիկ քարտերի նոր եւ գործող քարտապանները հնարավորություն կունենան ստանալու առավելագույնը 500 հազ. դրամի վարկային սահմանաչափ՝ մինչեւ 36 ամիս ժամկետով, ինչպես նաեւ առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման «Մոբիլ» վարկ՝ արտոնյալ պայմաններով:

Ակցիայի մասնակիցներին Կոնվերս Բանկի «Կիլիկիա» եւ «Նոր-Նորք» մասնաճյուղերում անհատական պահատուփերի ծառայությունը կտրամադրվի 50% զեղչով:

Ակցիան կգործի նոյեմբերի 25-27-ը ներառյալ՝ Կոնվերս Բանկի բոլոր մասնաճյուղերում եւ Lady Expo-ի՝ բանկի տաղավարում:
Դիտում՝ 15078
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW